ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Չունեն «աղջիկ վախտվա էնտուզիազմը»

Չունեն «աղջիկ վախտվա էնտուզիազմը»
03.12.2013 | 11:46

Մեր տեղեկություններով` «Նախախորհրդարանը» և նրան հարող շրջանակները հայտնվել են ապատիկ վիճակում, մանավանդ Ստյոպա Սաֆարյանի վերջին «ուղերձից» հետո, ուր վերջինս սևով սպիտակի վրա ասել էր, թե որտեղ են ձմեռում «Նախախորհրդարանի» խեցգետինները: ՈՒ եթե մինչ այդ կուլիսներում կիսաձայն էր խոսվում, որ «Նախախորհրդարանը» առավել շատ ռուսական ծրագիր է, ու Կարո Եղնուկյանը պարզապես կարողանում է արևմտյան գրանտներ «շահել», ապա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո մի շարք «հույժ» ընդդիմադիր ուժերի, այդ թվում և` «Նախախորհրդարանի» թափը կոտրվել է, ու վերջինս չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը»: Այլապես, որպես ընդդիմադիր ուժ, նրանք պետք է իշխանություններին հակընդդեմ «հայցով» հանդես գային ու համընդհանուր (ու ոչ մեկ-երկու անդամով), նույնքան ակտիվ, ինչպես Փակ շուկայի և մնացած դեպքերում, մասնակցեին Պուտինի դեմ կազմակերպված ակցիային` վերջնականապես բացելով իրենց դեմքը: Ի դեպ, մեր տեղեկություններով, բավականին լուրջ վեճ կա «Նախախորհրդարանի» շարքերում ևս` երիտասարդական և ավանդական թևերի միջև, ինչն էլ կարող է հանգեցնել վերջնական պառակտման:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ